Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանն այսօր վերսկսել է դեռևս հունիսի 24-ին կիսատ մնացած հարցի՝ Հարկային օրենսգրքի փոփոխության քննարկումը։
Հարցի վերաբերյալ առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: Պատգամավորը հավաստիացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի օրենքի նախագծին։Ըստ նրա` իրենց դեմ քվեարկելու դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ, չնայած իրենց պնդումներին, նոր նախագծում պահպանվել են եկամտահարկի համահարթեցման մասին դրույթները։ Դա նշանակում է, որ եթե հիմա բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով հարկեր են վճարում, ապա օրինագծի ընդունումից հետո բոլորը վճարելու են նույն չափով։
«Ըստ էության, այո՛, աշխատանք տարվել է մինչ երկրորդ ընթերցում այս փոփոխությունների մասով, սակայն դրա հետ մեկտեղ ԲՀԿ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը՝ մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով որևէ փոփոխություն չի եղել»,- ասաց Աբովյանը։
Պատգամավորի խոսքով`սա իրենց խմբակցության համար սոցիալական հարց է, որովհետև և՛ շատ ստացողները, և՛ քիչ ստացողները պետք է նույն 23 տոկոս եկամտահարկերը վճարեն։
Արման Աբովյանին ի պատասխան` հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը: Նա նշեց, որ ոչ համահարթ հարկումի, այսպես, թե այնպես, չի լուծում սոցիալական արդարության հարց։
Իշխանական խմբակցության պատգամավորի ելույթին արձագանքեց նաև միևնույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը`ասելով, որ վտանգավոր է խավերը միմյանց հակադրելը, քանի որ նույն հաջողությամբ գյուղատնտեսությունն էլ ընդհանրապես չի հարկվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը։