կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 14:02
Աշխարհ

Ռուսական «զորքերի դուրսբերումը» Ուկրաինայի ԶՈՒ-ին մոլորության մեջ գցելու նպատակ ունի. Ուկրաինայի զինված ուժեր

Ռուսական «զորքերի դուրսբերումը» Ուկրաինայի ԶՈՒ-ին մոլորության մեջ գցելու նպատակ ունի. Ուկրաինայի զինված ուժեր

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից շարունակվում է։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ մարտի 29-ի արդյունքներով հաղորդագրությունում։

Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ, ըստ որոշ նշանների, ռուսական զորքերի ստորաբաժանումները վերախմբավորվում են՝ իրենց հիմնական ուժերը արևելյան ուղղությամբ կենտրոնացնելու համար։

«Միևնույն ժամանակ, այսպես կոչված, «զորքերի դուրսբերումը», հավանաբար, առանձին ստորաբաժանումների ռոտացիա է և մոլորության մեջ է գցում Ուկրաինայի զԶինված ուժերի ռազմական ղեկավարությանը և թյուր տպավորություն է ստեղծում օկուպանտների կողմից Կիև քաղաքը շրջափակելու վերաբերյալ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։

Ռուսական զորքերը շարունակում են գրոհը Դոնեցկի ուղղությամբ։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով, ռուսական ուժերը օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Կրեմեննայա և Մարիուպոլ քաղաքների տարածքներին։