կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 16:56
Քաղաքական

Երեխաներիս սեռական կողմնորոշումը ո՞րըս է, ինչո՞ւ մինչև վավերացնելը լայն քննարկումներ չեք կազմակերպել. իրավապաշտպան

Երեխաներիս սեռական կողմնորոշումը ո՞րըս է, ինչո՞ւ մինչև վավերացնելը լայն քննարկումներ չեք կազմակերպել. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից վավերացվելիք Լանզարոտիի կոնվենցիային։

«Մայիսի 8-ին Էդմոն Մարուքյանի վրա հարձակվելուց ու դիմացից, կողքից ու հետևից նրան բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո՝ պարզվում է Ազգային ժողովը շարունակել է «աշխատանքը» և «քննարկել» «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայիան (Լանզարոտեի կոնվենցիա), այսօր առավոտյան էլ արագի մեջ վավերացրեցին կոնվենցիան։

Երեխաներին սեռական բռնությունից պաշտպանությունը, իհարկե, լրջագույն խնդիր է, որի բարձր կարևորության ու առաջնահերթության մասով մեր հանրությունում առկա է լիարժեք կոնսենսուս։

Բայց, կներեք իհարկե, ի՞նչ է նշանակում Լանզերոտեի կոնվենցիայի 2-րդ հոդվածի այն դրույթը, որ պետք է «տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, …, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»:

ԵՐԵԽԱՆԵՐԻ սեռական կողմնորոշումը ո՞րըս է։ Ինչու՞ մինչև վավերացնելը լայն քննարկումներ չեք կազմակերպել»։

Հիշեցնենք նաև, որ  բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանն ֆեյսբուքյան իր էջում ևս գրառում էր կատարել այս հարցի շուրջ.

«Եթե ինչ-որ մեկը մանկահասակ իմ երեխային դպրոցում «սովորեցնի», որ մարդն ունի սեռական կողմնորոշում, գենդեր եւ գենդերային ինքնություն, որ գոյություն ունեն սեռական բռնարարներ, սեռազգայական հպումներ, որ հղիությունը կարող է լինել անցանկալի ու կան դրանից ազատման "ապահով" եղանակներ ու էլի մի շարք նման էշություններ, ես ԿՀԱՆԵՄ իմ երեխային դպրոցից ու այլևս նրան այդ դպրոց չեմ տանի, որևէ դպրոց չեմ տանի, եթե դա պարտադիր լինի բոլոր դպրոցների համար։ Եթե դրա համար ինձ պիտի դատեն, զրկեն ծնողական իրավունքից, ազատազրկեն, ապա պատրաստ եմ դրան։ Կգնամ ու բանտում կապրեմ։

Հ.Գ. Ինձ ճանաչողները գիտեն, որ կանեմ, ինչ ասել եմ»։