կարևոր
4879 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-17 15:34
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Պեսկովը մեկնաբանել է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

«Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը չպետք է ասոցացվի «ռուսական ազդեցության» հետ և չպետք է անվանվի «ռուսամետ»», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, օտարերկրյա ազդեցությունից պաշտպանվելը սովորական պրակտիկա է, որն օգտագործվում է շատ պետությունների կողմից։

Նա այսպես պատասխանեց այն հարցին, թե ինչ է մտածում Կրեմլը Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների և այն փաստի մասին, որ ընդդիմությունն օտարերկրյա գործակալների մասին գործող օրինագիծը «ռուսամետ» է անվանում։

«Այս օրինագիծը չպետք է անվանվի ռուսական։ Փաստն այն է, որ, ի վերջո, Ամերիկայի Միացյալ Նահանգները հավանաբար առաջինն էր, որ սկսեց վերահսկել իր ներքաղաքական իրավիճակը որը հանդես եկավ այս FARA-ով (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտով (ԱՄՆ)։ Նրանք էին, որ ներդրեցին այս պրակտիկան։ Հետևաբար, սա ոչ մի կերպ ռուսական չէ, սա այժմ մեծ թվով պետությունների սովորական պրակտիկա է, որոնք ամեն ինչ անում են ներքին քաղաքականության վրա արտաքին ազդեցությունից պաշտպանվելու համար»,- Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։  

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բոլոր օրինագծերը նույն նպատակն են հետապնդում։

«Այն փաստը, որ նրանք փորձում են օգտագործել այս ներքաղաքական գործընթացը որպես հակառուսական տրամադրություններ հրահրելու գործիք, քիչ հավանական է, որ այդ ազդակները գալիս են Վրաստանի ներսից։ Երեւի դրսից են գալիս, մենք սա հիանալի հասկանում ենք։ Դե, մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0: