|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նարեկ Մալյանւ գրում է․
«Զգուշացում
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անվտանգային լուրջ խնդիր է ստեղծվելու Հայաստանի համար: Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք: Սա լուրջ անհանգստության և անվստահության առիթ է դառնալու տարածաշրջանի այլ երկրների համար: Օրինակ՝ Իրանի կողմից սա կարող է դիտվել որպես անվտանգային սպառնալիք:
Հայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Տեսականորեն այս իրավիճակի ամենաճիշտ լուծումը կարող է լինել Հայաստանում օտարերկյա գործակալների մասին օրենքի ընդունումը, սակայն Հայաստանում աշխատող թուրք-արևմտյան գործակալներն այնպես են զավթել իշխանությունը, որ գործնականում դա անհնար է»: