Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի խորհրդարանը 2023 թ. գարնանն առաջին անգամ փորձեց ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Հետո անկարգությունների պատճառով կառավարությունը ստիպված եղավ հետ կանչել նախագիծը։
Մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը քննարկում էր օրինագծի երկու տարբերակ՝ այսպես կոչված վրացական և ամերիկյան՝ հենց ԱՄՆ-ում նմանատիպ օրենքի պատճենումը։ Այնուհետ խորհրդարանն ընդունեց վրացական տարբերակը, որն ավելի մեղմ է.
– շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20%-ից ավելին ստացվի արտերկրից.
– նման կազմակերպություններից պահանջվում է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, իսկ հրաժարվելու դեպքում կտուգանվեն,
– ամեն տարի նրանցից պահանջվում է հաշվետվություն ներկայացնել իրենց ծախսերի մասին:
«Ամերիկյան» տարբերակը (որը նման է 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված FARA օրենքին) օտարերկրյա գործակալի կարգավիճակ է նախատեսում ոչ միայն օտարերկրյա ֆինանսավորմամբ շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց, այլ ընդհանրապես բոլորի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար։ Չհամապատասխանելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Ընդդիմությունը քննադատեց ի սկզբանե առաջարկված «վրացական» տարբերակը՝ այն անվանելով «ռուսական» (պատրաստված է Ռուսաստանի նման): Հետո իշխող կուսակցությունը ներկայացրեց «ամերիկյան» տարբերակը՝ ընդդիմությանը ցույց տալու համար, թե այն որքան ավելի կոշտ է։
Այնուհետև անկարգությունների պատճառով օրինագիծը հետ կանչվեց 2023 թ.։ Իսկ այսօր օրենքը, այնուամենայնիվ, ընդունվեց 3֊րդ ընթերցմամբ։