Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞վ է ձեզ իրավունք տվել՝ մի ամբողջ պետության հեռանկար կառուցել վատթարագույն տարբերակի՝ միակողմանի զիջման, սեփական վախերի, պատկերացումների, կիսատ գիտելիքների շրջանակում՝ Ադրբեջանին նվիրելով անվտանգային և ռազմավարական առավելություններ, վերահասկողություն ողջ տարածքի կամ հանրապետության նկատմամբ։ Աժ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունը ձախողած և Արցախի ինքնորոշման իրավունքը դրժած իշխանությունը վերածվել է Հայոց պետականությանն ուղղված ուղիղ սպառնալիքի» ,-ընդգծեց պատգմավորը։
Նա հիշեցրեց, որ երբ պնդում էին, որ պարտվածը և սեփական 0-ական կետը ազգային ողբերգութանը հանգեցրածը չի կարող բակացող լինել, ներկայիս աղետաբեր ընթացքը նկատի ունեին։
«Անհնար է պատկերացնել մի երկիր, որի ղեկավարը ոչ միայն սեփական երկրի կադաստրի վկայականը չունի, այլև երկրի թիվ մեկ ամբիոնից սոփիեստափիլիսոփայական հարց է հնչեցնում, թե ինչ է առհասարակ քարտեզը»,- ասաց ընդդիամդիր պատգամավորը։
Նա նշեց, որ անհնար է պատկերացնել, որ թիթեղի մի կտոր թափահարելով և սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով՝ փաշինյանը փորձում է համոզել, որ այն է ճիշտ Հայաստանը և թշնամում հանձնելիք հողեր ուեն։
«Երբ պնդում էինք, որ պարտվողը չի կարող բանակցող լինել, նկատի ունեինք նրա բարոյական և քաղաքական լեգիտիմությունը, բանակցություններ վարելու կարողությունները, արժեքաբանությունը, սեփական երկրի շահերը պաշտպանելու ունակությունը, նաև պարտվող բանակցողից հնարավոր ամեն բան կորզելու հակառակորդի ուժեղացած դիրքերը»,-հայտարարեց Գալստյանը։
Նա նշեց, թե այն, ինչ ներկայացվում է որպես սահմանազատում և սահմանագծում, որևէ աղերս չունի միջազգային փորձի հետ և սպառնում է պետության անվտանգությունը։
Մանրամասն՝ տեսանյութում