կարևոր
4774 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 12:57
Քաղաքական

Կոռե՞կտ եք համարում, որ ՀՌՀ նախագահը քաղաքական հաղորդում է վարում ու քաղաքական գնահատականներ հնչեցնում․ Լիլիթ Գալստյան

Սահմանադրական անկախ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավարի՝ նախագահի Հանրային հեռուստաընկերության տիրույթում քաղաքական բնույթի հաղորդում է վարում և քաղաքական գնահատականներ է հնչեցնում։ Որքանո՞վ է դա կոռեկտ։ Այս մասին, «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ խոսքը՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մասին է։ Գալստյանը բարձրաձայնեց հարցը, թե արդյո՞ք նա քաղաքականապես չեզոք է։ 

Հավելենք, որ քննարկվող նախագծով նախատեսվում է բարձրացնել ՀՌՀ նախագահի ու անդամների աշխատավարձերը։

Մանրամասն՝ տեսանյութում