կարևոր
2827 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 18:39
Քաղաքական

«Ամենակարող» Արման Բաբաջանյանը, որի առջև անկարող են դատախազությունը, ՔԿ-ն շարունակում է զրպարտչական գործունեությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է միջազգային մի շարք զեկույցների, որոնք փաստում էին մեր երկրում ժողովրդավարության հետընթացը, իսկ ոստիկանությունն արհամարհել է այս հայտարարությունները։

«ՔԿ-ն քրեական վարույթ փորձե՞լ է նախաձեռնել ԶԼՄ-ներում տեղ գտած մասսայական տեսանյութերով, որոնք պատկերում են բռնությունները, անհամաչափ ուժի կիրառումը ոստիկանության կողմից» ,-ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին հարցրեց Գալստյանը։

Հետո ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Աննա Հակոբյանի հայտարարած 11 հազար դասալիքների մասին ու ամուսինն էլ հաստատեց․ քանի՞ վարույթ է նախաձեռնվել, ի՞նչ որոշումներ են կայացվել։

«2021-ին դատարանի որոշումով ուժի մեջ է մտել զրպարտության և Դաշնակցության զրպարտելու, սուտ խոսելու և մեր բարի համբավը ոտնակոխ անող Արման Բաբաջանյանին՝ ներողություն խնդրելու վճիռը։ Այս ընթացքում սույն անձը չի իրականացրել դատական վճիռը»։ Գալստյանը հարց հնչեցրեց՝ «Ամենակարող» Արման Բաբաջանյանը, որի առջև անկարող են դատախազությունը, ՔԿ-ն շարունակում է զրպարտչական գործունեությունը, որովհետև մնացել է անպատիժ։ Այդքա՞ն դժվար է գործիքակազմ կիրառել սույն անձի նկատմամբ՝ դրանով պայքարել ՀՀ-ում ծլող ու զարգացող, բարգավաճող ստի ինդուստրիայի դեմ։