Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե շատ եք մտածում երկրի հեղինակության մասին, ուրեմն կառուցեք երկիր, որը կլինի արժանապատիվ։ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի մասին ՔՊ-ականների բարձրացրած վայնասունը Գալստյանը որակել է քաղաքական բոբիկություն։ Դաշնակցական գործչի գնահատմամբ՝ ՔՊ-ի վրդովմունքը եղել է այն պատճառով, որ իր ելույթից հետո ծափահարություններ են հնչել դահլիճում։ Ներկա են եղել մարդու իրավունքների զեկուցողներ, որոնց Գալստյանը տեղեկություններ է փոխանցել և պայմանավորվածություն ձեռք բերել, որ նրանք այցելեն Հայաստան։
«Եթե նրանց շատ է մտահոգում Հայաստանի պետականության արժանապատվությունը և հեղինակությունը, ուրեմն մի՛ ունեցեք այնպիսի Հայաստան, որտեղ ոստիկանական բռնապետություն է․․․ Մի՛ ունեցեք երկիր, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ։ Մի՛ ունեցեք երկիր, որտեղ դատական համակարգը ջախջախել եք և դատական համակարգը ըստ էության՝ վերածվել է իշխաանության սպասարկման գործիք։ Մի՛ ունեցեք երկիր, որի վարչապետը դատարանները պաշարելու և վնգստացող դատավորների մասին էր խոսում․․․ Այդքան արժանապատվություն ունես, կառուցի երկիր, որը չունենա մարդու իրավունքների տոտալ բռնաբարություն»։ Նշելով, որ ինքը միակ ընդդիմադիր պատգամավորն է, որն ունի մանդատ ԵԱՀԿ-ում լինելու՝ Գալստյանն ընդգծել է, որ այս ամենի մասին պարտավոր է բարձրաձայնել։
Հարցազրույցի ընթացքում Գալստյանը խոսել է երկրում ստեղծված իրավիճակի, հանգուցալուծման եղանակների, Սրբազան պայքարի, անցյալի սխալների, առաջիկա անելիքների, գործող իշխանությունների վախերի, ընդդիմադիր գործիչների թիրախավորումների, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Գալստյանը շեշտել է, որ անցյալում նույնպես եղել են սխալներ, սակայն դրանք երբեք հայրենիք ու պետականություն չեն արժեցել։ «Այո՛, անցնող 30 տարիներին բազմաթիվ սխալներ եղել են, բայց դրանք հայրենիք և պետականություն չեն արժեցել։ »,- ասաց նա։