կարևոր
5311 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 13:40
Քաղաքական

Ի՞նչ արժեն Անկարայի քաղաքավարությունը Մոսկվայի հասցեին

Ի՞նչ արժեն Անկարայի քաղաքավարությունը Մոսկվայի հասցեին

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության կատարողների հավաքագրման փաստի հաստատումը ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ Թուրքիայի տարածքում վատ է հարմարվում Էրդողանի եւ նրա վարչակազմի դանդաղ, բայց հետեւողական նախապատրաստմանը Ռուսաստանի նախագահի հայտարարված, բայց հետաձգված այցին: Որպես հետեւանք, Բարձր Դռան ժառանգորդը շտապեց հեռացնել իրենից այս հրեշավոր հանցագործության կամավոր կամ ակամա մեղսակցության կասկածները: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքն ուշագրավ հայտարարություն է արել. «Ակնհայտ է, որ անհնար է նման պրոֆեսիոնալ գործողություն իրականացնել առանց որեւէ պետության հետախուզության աջակցության։ Նման ակցիաները միշտ էլ հովանավորներ ունեն»։ Շարունակելով՝ նա նշել է, որ կան լոբբիստական կառույցներ, որոնք «շահագրգռված են պատերազմի շարունակմամբ», եւ որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառաությունները տեղեկատվություն են փոխանակում ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու շրջնակներում: Փետրվարի սկզբին հարավային հարեւանի մոտ Պուտինի ուղեւորության հետաձգման մասին ծանուցումը բացատրվում էր նախագահական ընտրությունների նախաշեմին խիտ գրաֆիկով: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները ոչ պակաս համոզիչ վարկած են առաջ քաշել, որ բանկցությունների եւ ենթադրվող նոր պայմանավորվածությունների բովանդակային մասը վերջնականապես համաձայնեցված չէ: Երկու ամիս առաջ սպասվում էր, որ հասկանալի ու անխուսափելի տարաձայնությունները կհարթվեն մինչեւ ապրիլ-մայիս։

 

Ամերիկյան շեշտադրությամբ տանգո

Հունվարին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը Անկարա կատարած բլից այցի ընթացքում արժանացել էր Էրդողանի կողմից ընդունվելու պատվին: Արժանացել է, քանի որ նոյեմբերին «նորահայտ փարավոնը», ինչպես նրան հաճախ նվաստացուցիչ կերպով անվանում են թշնամիները, հրաժարվել է հանդիպել Ջո Բայդենի բանագնացի հետ՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների անխնա մաքրմանն աջակցելու պատճառով, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերի եւ հումանիտար աղետի։ Տարվա սկզբին, հաշվի առնելով ԱՄՆ-ում մահմեդական սփյուռքի զանգվածային բողոքները, Բլինկենի գերատեսչությունում ֆրոնդերների խմբի առաջացումը եւ դեմոկրատների ճամբարից մերձավորարեւելյան արմատներով ընտրողների արտահոսքը, ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը ճշգրտվել էր։ Դա հնարավոր դարձրեց Բլինկենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները. վերջինս Բայդենի էմիսարի հետ հանդիպման ժամանակ պնդել է Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտության մասին՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար, իսկ ավելի լայն առումով առաջարկել է բանակցություններ սկսել Պաղեստինի հողերում երկու պետությունների ստեղծման շուրջ: Ճիշտ է, լիակատար միաձայնության հասնելու մասին պետք չէ խոսել։ Էրդողանը Բլինկենի մեկնումից հետո զինվել է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի գլխավորած կոալիցիայի դեմ, որոնք հրթիռային հարվածներ են հասցրել Եմենի հուսիների դիրքերին։ «Այս պահին փորձում են Կարմիր ծովը դարձնել արյան ծով», -ասաց էրդողանը (At the moment, they are trying to turn the Red Sea into a sea of blood)։ Բայց հուսիտները նրանց կհարվածեն՝ Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային, երկար պատասխան կտան այդ տարծաշրջանում» (will give the necessary response in the region to the United States, Britain). Վաշինգտոնը, չնայած Գազայի հատվածի շուրջ հակամարտության բնույթի եւ դրա լուծման ուղիների վերաբերյալ Անկարայի հետ տեսակետների անհամապատասխանությանը, չի կարող իրեն թույլ տալ անտեսել ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների շարքում ռազմական հզորությամբ երկրորդ տարածաշրջանային տերությունը: Մարտի 29-ին TRT հեռուստառադիոընկերությունը հաղորդել է՝ Անկարա է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ներկայացուցչական պատվիրակությունը՝ նրա ղեկավար Մայք Ռոջերսի գլխավրութայմբ, որն արդեն հասցրել է նախնական քննարկումներ անցկացնել արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ, որը մինչ այդ զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնը:

Հաքան Ֆիդանը նշանավոր եւ ուշադրության արժանի գործիչ է: Նրա ակադեմիական վկայականների թվում է մայրաքաղաքի Բիլկենտի համալսարանում ձեռք բերված մագիստրոսական թեզը՝ նվիրված «Հետախուզության դերը արտաքին քաղաքականության մեջ» թեմային: Նա սովորել է Մերիլենդի համալսարանում՝ կառավարման եւ քաղաքագիտության ոլորտում։ Ֆիդանը գլխավորել է հետախուզությունը՝ Թուրքիայի ուժային բլոկի ներսում ազդեցիկ գերատեսչությունը, 42 տարեկանում՝ կարիերայի աննախադեպ թռիչք։ Նա վայելում է Էրդողանի բացարձակ վստահությունը, ով նրան անվանել է իր «գաղտնիքների պահապանը»։ Կուլիսներում խոսվում է, որ «նոր սուլթանի» իրավահաջորդը, ըստ Էրդողանին մեկնաբանող արեւմտյան մամուլի, կարող է դառնալ հենց Հաքան Ֆիդանը։ MIT-ի նման գերատեսչութույնը, ինչի մասին բազմիցս հաղորդվել Է ԶԼՄ-ներում, սերտ կապեր է պահպանում արեւմտյան հետախուզական կառույցների հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել «ազդեցության գործակալների» առկայությունը ինչպես համոզմունքով, այնպես էլ շահադիտական դրդապատճառներով: Հաճախ այդ կարգավիճակի ճանապարհը սկսվում է ամերիկյան համալսարաններում սովորելու ժամանակ, ինչը մեզ հայտնի է մեր պատմության ուշ խորհրդային հատվածից։ Զարգացնելով առեւտրատնտեսական կապերը ռուսների հետ՝ «Էրդողանը չի կատարել լայն ռազմավարական շրջադարձ դեպի Ռուսաստան, փոխարենը նախընտրելով հավասարակշռել (երբեմն անվստահելի) Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ» (Erdogan did not translate these moves into a broader strategic pivot toward Russia, instead preferring to balance (sometimes precariously) between Moscow and Washington),-ընդգծում է Թուրքիայի գծով հետազոտական ծրագրի տնօրեն Սոներ Ջագապտայը Վաշինգտոնի ինստիտուտում«Թուրքական (զինված) ուժերը եւ նրանց խամաճիկները նույնիսկ տարբեր ռազմական հաջողությունների են հասել Սիրիայում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից աջակցվող դերակատարների դեմ պայքարում, -գրում է փորձագետը։ Սա հաստատում է երկրի վերափոխումը միջին խավի հեղինակավոր տերության, որը կարող է գերազանցել իր հնարավորությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ բազմադարյա ռազմավարական մրցակցության մեջ (Turkish forces and proxies even registered various military successes against Russian-aligned actors in Syria, Libya, and the South Caucasus, lending credence to the country’s emergence as a credible middle power capable of punching above its weight—including in the centuries-long strategic competition with Russia). Ելնելով այս գործոնների համակցումից՝ Թուրքիան, երբ իրեն ձեռնտու է, միանգամայն համաձայնում է ամերիկյան շեշտադրությամբ կարճ տանգոյին։

 

Ինչպես հավասարակշռել

Հաշվի առնելով թուրքական դիվանագիտության ոչ այնքան խորամանկ, բայց գործուն «բազմավեկտորությունը»՝ Անկարան մանրակրկիտ ճշտում է այն ազդակները, որոնք ուղղում է ինչպես ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այնպես էլ Ռուսաստանի հասցեին։ Վերջին տասնամյակում Անկարային հաջողվում է թանձր սերուցք քամել թե Ատլանտյան ռազմականացված հանրակցությանը պաշտոնապես պատկանելուց, թե Թուրքիայի հետ ԱՄՆ-ի՝ որպես տարածաշրջանային կարեւոր խաղացողի սիրախաղից, թե Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի կայուն աճից։ Էրդողանն ու նրա թիմը, մնում է խոստովանել, սովորել են ճարպկորեն հավասարակշռել՝ միաժամանակ նստելով երկու կամ նույնիսկ երեք աթոռների վրա։Փորձենք հաշվի չառնել, որ մեծ աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի պետություն հաճախ չի շրջամցում առանց ցավոտ փոխզիջումների։ Հիշենք դիվանագիտության՝ որպես հնարավոր արվեստի քրեստոմատիական սահմանումը։ Այս դեպքում երկու երկրների կառուցողական գործընկերության մասին խոսքերը, մի կողմից, կարելի է ամրապնդել միանգամայն ծանրակշիռ փաստարկներով՝ բնական գազի մատակարարում «Երկնագույն հոսք» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարային համակարգերով, «Ռոսատոմի» կողմից կառուցված «Աքքույու» ԱԷԿ-ի ռեակտորի գործարկում, առանց վիզայի ռեժիմ՝ մեր հանգստացողներին «համառուսաստանյան առողջարան» ընդունելու համար եւ այլն։ Մյուս կողմից, կարելի է նաեւ կասկածի տակ դնել հարավային հարեւանի հետ համագործակցության անվերապահ բնույթը՝ հիշելով, որ թուրքերը խոցել են մեր Սու-34-ը, որը 20 վայրկյանով թռել էր Թուրքիայի օդային տարածքով, որ սպանել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին, որ Կիեւի ռեժիմին մատակարարել են «բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ որ պատրաստվում են «ոչ եղբայրներին» մոտ գործարան կառուցել դրանց արտադրության համար եւ այլն։ Թուրքիայի ԱԳՆ-ն պնդում է՝ բայրաքթարների հետ կապված պատմությունը կապ չունի պետության հետ, քանի որ դա, իբր, մասնավոր ընկերության նախձեռնությունն է։ Բայց չէ՞ որ դրա համասեփականատերը Թուրքիայի Հնախագահի փեսան է։ Եվ, ըստ կանխատեսոմների, մեկ տարի անց գործարանը «բայրաք» ընկերության տեխնոլոգիայով տարեկան 120 ԱԹՍ կարտադրի։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմին Թուրքիայի մեղսակցությունը դիտարկում է որպես փաստ, որը ոչ մի երկիմաստ մեկնաբանության ենթակա չէ. «Հիմա նրանք նոր գործարան են ստեղծում Ուկրաինայում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես են ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աջակցում Ուկրաինային զենքի եւ զինամթերքի ուղղակի մատակարարմամբ»։ Սթոլթենբերգը գիտի, թե ինչի մասին է խոսում. Բոլորովին վերջերս Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանագիր ստորագրեցին թուրքական մի ընկերության կողմից արտադրված 116 հազար զինամթերքի մատակարարման մասին ամերիկյան M107 հաուբիցների համար, որոնք այնուհետեւ կուղարկվեն Ուկրաինայի զինված ուժեր, ընդ որում՝ հազիվ թե «մտնեն» Ամերիկա։ «Թուրքիան կարծում է՝ կարող է բազմել երկու աթոռի։ Մեր նախագահի այցին ընդառաջ շատ հաճելի բաներ են հնչում։ Բայց հ»անկարծ» տեղեկություններ են ի հայտ գալիս այն մասին, որ Կիեւի մերձակայքում սկսվում է «բայրաքթարների» գործարանի շինարարությունը, եւ այն կավարտվի մեկ տարվա ընթացքում», – մեկնաբանում է քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը։ «Ավելին,-շարունակում է թուրքագետը, – Թուրքիայի նախագահի ազգականի մասնավոր ընկերությունը հայտարարում է, որ «ծրագրերն ընթանում են ամբողջ թափով, եւ ոչինչ չի կարող կանգնեցնել դրանք»: Ոչինչ, բացի ռուսական հրթիռներից: Երկաթոռությունն ավարտվում է այնտեղ, որտեղ կա Ռուսաստանին նախազգուշացում, որ դա օրինական նպատակ է։ Նման նախազգուշացում կար»։ Էրդողանի փեսան ականջալուր կլինի՞ այս նախազգուշացմանը։ Կընդունի՞ արդյոք նրա աներն անգլոսաքսերի ավանդական տրամաբանությունը՝ «ոչինչ անձնական, միայն բիզնես», ճիշտ է, տվյալ դեպքում՝ ոչինչ անձնական, բացի ռազմա – ռազմավարական նպատակահարմարությունից։

 

Հարմար հակառակորդ

Ազգային-պետական շահերի պաշտպանության ժամանակ թույլատրելիի սահմանը նշող «կարմիր գծերի» անցկացումը դիվանագիտության պարտադիր տարր է։ Ընդ որում, հակառակորդն անպայման փորձարկելու է «կարմիր գծերի» անհաղթահարելիությունը։ Արդյոք խելամի՞տ կլինի, եթե Մոսկվան նմանատիպ քննություն կազմակերպի նաեւ Անկարային՝ ստուգելու համար արդյո՞ք թուրքերը պատրաստ են հրաժարվել իրենց տնտեսության ռուսական էներգակիրների դոպինգից՝ զենքի պայմանագրերից հրաժարվելու եւ իրենց համար օտար պատերազմին մասնակցելու դիմաց։ Այսօր Թուրքիան կարծես թե կարմիր գորգ է փռում Ռուսաստանի նախագահի այցից առաջ։ Որքա՞ն արժե այս քաղաքավարությունը: Պետք չէ աչք փակել մեզ համար շատ կարեւոր խնդիրների շուրջ Օսմանյան կայսրության ժառանգորդի զբաղեցրած դիրքորոշման անհամապատասխանության վրա, որի հետ Ռուսաստանն իր ոչ պակաս երկար պատմության ընթացքում կռվել է առնվազն 10 անգամ։ Եվ գրեթե միշտ այն ավարտվել է ռազմական գործողությունները փառահեղ վիկտորիայով: Գուցե «փոխշահավետ համագործակցության» արժեքի մասին խաղաղասիրական հայտարարությունների հետ մեկտեղ իմաստ ունի երբեմն հրապարակավ մատնանշել, որ Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են դանդաղ, բայց վերահսկելի հակամարտության վիճակում, որն ընթանում է միաբեւեռ աշխարհի տրոհման թեժ փուլի ֆոնին։ Միայն պաշտոնապես հնչեցված «հարմար հակառակորդ» տերմինով կարելի է բանակցություններում բարձրացնել խաղադրույքները սեփական օգտին եւ դրանով իսկ մյուս կողմին զրկել զուտ հաճույքների դիմաց զիջումների գնալու մեր պատրաստակամության պատրանքներից:

 

Վլադիմիր Միխեեւ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի