Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ երբ «քիլերը» սպանությունը կատարելուց հետո հրազենը թողնում է դեպքի վայրում, հանցագործությունը որակվում է որպես պատվիրված: Ըստ այս` չգրված օրենքի տրամաբանության` հավանական է, որ պատվիրված սպանություն էր նաև հանցավոր աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը հունվարի 27-ին Սարյան փողոցում, քանի որ սպանություն կատարածը դեպքի վայրում էր թողել «Մակարով» տեսակի ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 1 փամփուշտ:
Հետաքրքիր է` ի՞նչ արժեն այսօր պատվիրված սպանությունները Հայաստանում:
«Դա հարաբերական է: Ոչ ոք ստույգ չի կարող ասել: Գուցե մեկը պատվեր տա 300 դոլարից մինչև 500 հազար դոլար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանը և հավելեց, որ ժամանակին պատահել է, որ անգամ 500 դոլարով էլ են մարդ սպանել:
«Հիմա ասում են` Հայաստանում մարդ սպանելը 5000-10000 դոլարից պակաս չի լինի, իսկ քրեական հեղինակություններին սպանելը սովորական գնից առնվազն տասն անգամ ավելի արժի»,- նշեց գրողը:
Գալոյանը նաև կատակեց, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա իրեն սպանել, դա շատ թանկ կնստի նրա վրա: «Եթե խելոք պատվիրատու լինի և խելոք «քիլլեր», գոնե ամենաքիչը 1 մլն 150 հազար դոլարով պետք է պատվիրի: Իմ գինը ես այդքան եմ գնահատում, դրանից ցածրին ես համաձայն չեմ»,- ծիծաղելով ասաց քրեագետը: