կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 11:41
Քաղաքական

Իրար արժեն

Իրար արժեն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, yerkir.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե «Գալուստ Սահակյանը, գարշոկ բաժանելուց բացի, իր հետ թող բերի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, որ այդ գարշոկները ժամանակին դատարկեն ու հետ բերեն», այն անհեթեթություն որակեց:

 

Երբ Հանրապետական պատգամավորը տեղեկացավ, որ Փաշինյանն ընդունել է Գալուստ Սահակյանի «կառուցողական» առաջարկությունը, հոգոց հանեց ու ասաց. «Է, Նիկոլ Փաշինյանն է, մի բան էլ ասել է... Դա պարզապես անհեթեթություն է»:

 

Իսկ երբ Զաքարյանին հիշեցրինք, որ այդ անհեթեթության հիմքը դրել է իր գործընկերը, նա վստահեցրեց, որ Գալուստ Սահակյանը պարզապես կատակ է արել: Պատգամավորը բոլորին լրջության կոչ արեց. «Այսօր ավելի լուրջ խնդիրներ կան, քան, ասենք, ՀԱԿ-ի զուգարանները»: