|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Էրդողանի շռայլությունը խոսում է նրա անհիմն ինքնավստահության մասին. գրել է հայտնի Time պարբերականը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նստավայրին:
Էրդողանի նոր նստավայրի վրա, որը չափերով 30 անգամ գերազանցում է Սպիտակ տունը եւ չոր անգամ մեծ է Վերսալի պալատից, սկզբում ակնկալվել է, որ կծախսվի 315 միլիոն դոլար, սակայն երկրի ֆինանսների նախարարը հայտնել է, որ այն կարժենա 615 միլիոն դոլար:
Բացի այդ` Էրդողանի նախասիրություններին համապատասխանող հատուկ Airbus նախագահական օդանավ է ստեղծվել, որն էլ արժեցել է 185 միլիոն դոլար: Time-ը, հիշեցնելով, որ Էրդողանը վարչապետի պաշտոնում եղած տարիներին շարունակ մեղադրվել է հարկատուների փողերը մսխելու մեջ, այժմ կառուցել է 1000 սենյականոց Սպիտակ պալատ:
«Այդ մեգակացարանը Էրդողանին օգնում է իրեն վեր դասել երկրի օրենքից»,- գրում է թերթը ու Էրդողանին համեմատում ռումինացի դիկտատոր Չաուշեսկուի հետ, ով ժամանակին Ժողովրդական պալատն էր կառուցել:




