|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Regional Post- Caucasus ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. հայտնում է РИА Новости-ն:
Լրագրողը հետաքրքրվել է` կարող է արդյոք Հայստանը մտահգությամբ նայել ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը` հաշվի առնելով Հայաստանի բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ և Թուրքիայի և Ադրբեջանի յուրահատուկ հարաբերությունները, ինչի Լավրովը պատսխանել է հետևյալը:
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հարկավոր չէ դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետությունների: Ռուսաստանը գաղտնի օրակարգ չունի: Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ և վնասում են որևէ մեկի շահերին»:
Լավրովի խոսքով` ռուսական իշխանությունները համոզված են, որ ռուս-թուրքական հարաբերությունների դուրս գալը ճգնաժամից կմեծացնի վստահությունն ու փոխըմբռնումը տարածաշրջանում: