կարևոր
2041 դիտում, 1 ամիս առաջ - 2024-04-04 14:06
Քաղաքական

Արդարադատության նախարարը պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Իմ կարծիքով՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է այնքանով, որքանով ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերը և տեսնում, թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբանները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով իրենց նկատմամբ արդարացի որոշումից։ Այս մասին լրագրողներին ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Հայաստանում բոլորը պետք է իմանան և գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ։ Ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, անպայման մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»,-նշել է նա։

Իսկ երբ լրագրողը ակնարկեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման մասին, երբ ոստիկանական ուժերը նրան բերման ենթարկելիս բռնություն են գործադրում ու ոտք դնում նրա գլխին, նախարարը նշեց, որ չի կարող կարծիք հայտնել, քանի որ դա կդիտվի կառավարության կողմից միջամտություն ու ճնշում։ Ընդդիմադիր գործիչների հանդեպ ճնշումները ու նրանց լռեցնելու իշխանության փորձերը, Մինասյանն արդարեց հետևյալ կերպ՝ Հայաստանում գործող բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց բարեկամների նկատմամբ նույնպես իրավապահ մարմինները կարող են հանգիստ քրեական հետապնդում հարուցել։

Մանրամասն՝ տեսանյութում