|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ես հույսերով չեմ ապրում, նոր տարին նոր բան չի բերելու, եթե աշխատանք չի արվել, եթե ինքներս մեզ և մեր վարքագիծը չենք փոխել: Հետևաբար որն է հայերիս 2025 թիվ մեկ անելիքը:
Միասնություն:
Միասնության և արդյունավետ պայքարի տարի դարձնենք: Շատ դժվարություններ են մեզ սպասվում, առանց միասնության և կազմակերպված պայքարի ոչինչի չենք հասնելու: Միասնաբար պետք է լուծենք հետևյալ խնդիրները:
Խնդիր 1: Մեկտեղվել՝ համաձայնվել անելիքների շուրջ: Սայլը տարբեր կողմեր քաշելով տեղից չենք շարժվի:
Խնդիր 2: Իրականացնել խաղաղ իշխանափոխություն:
Խնդիր 3: Միջազգային հարթակներում վերկանգնել հայկական իրավունքների պահանջները և սպասարկել դրանք:
Խնդիր 4: Զուգահեռ 3-րդ խնդրին, մոբիլիզացնել տնտեսական բոլոր ռեսուրսները, անցնել ճգնաժամային կառավարման: Սա ենթադրում մարդակենտրոն քաղաքականություններ բոլոր ոլորտներում. Մարդը պետք է ուժեղանա պետությունն ուժեղացնելու համար: Այս ամենին կան պարզ և գործուն տեխնոլոիգիաներ:
Խնդիր 5: Զուգահեռ խնդիր 4-ին, զբաղվել ՀՀ պաշտպանությամբ, այնպես ինչպես կզբաղվեինք, եթե լինեինք պաշարված ամրոց:
Այսինքն, եթե 20 հազար հոգի է զբաղվում երկրի պաշտպանությամբ, ապա վստահաբար պարտվում ենք, եթե 100 հազար, փոքր հավանակնություն է ստեղծվում, որ չենք պարտվի, եթե 500 հազար և ավել, ապա շատ մեծ հավանականությամբ մենք մեր առջև դրված բոլոր խնդիրներն իրագործում ենք: Հիշեք, պաշտպանական համակարգը ներկա տեխնոլոգիական զարգացման շրջանում միայն զինվորը և կրակելը չէ, ավելին զինվորն ու կրակելու կարողությունը համակարգի փոքր մասն են:
Խնդիր 6: Արցախի հայերին վերադարձնել Արցախ և ապահովել նրանց անվտանգությունը:
Այս ամենը իրատեսական է: Այս ամենի համար ունենք և գիտելիք և կարողություն և ռեսուրսներ: Մեզ պակասում է միանականությունն ու կազմակերպվածությունը»: