կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 12:17
Տնտեսական

Դոլարի փոխարժեքի նվազումը հնարավոր է` արհեստական է

Դոլարի փոխարժեքի նվազումը հնարավոր է` արհեստական է

Երեկվա դոլարային խառնաշփոթից հետո, երբ ով ինչ գնով ուզում` դոլարը գնում ու վաճառում էր, Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ դրամի արժեզրկումը կարճաժակետ բնույթ ունի և պետք է խուսափել արտարժութային սպեկուլյացիաներից:

 

Պատահականություն է, թե` ոչ, այնուամենայնիվ, այսօր` ԿԲ-ի երեկվա հայտարարությունից հետո, դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է: Այսօր առավոտյան դոլարի համար Հայաստանի առևտրային բանկերում սահմանվել է հետևյալ փոխարժեքը` դոլարի առքի գինը տատանվում է 437-442 դրամի սահմանում, իսկ վաճառքի գինը 440-450 դրամի միջակայքում:

 

Հետաքրքիր է նաև, որ փոքրացել է առքի և վաճառքի գների  միջև առկա տարբերությունը: Բանկերի մեծ մասի մոտ մարժան կազմում է 2-3 դրամ, այնինչ երեկ այն հասնում էր մինչև 20 դրամի: Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն երեկ կատարել է հերթական ինտերվենցիան, ինչի հաշվին դրամի արժեզրկումն այս փուլում դադարեցվել է:

 

Մեկ այլ տարբերակով էլ այս փոքր արժեւորումը կարող է արհեստական բնույթ ունենալ` շուկայում խուճապ չստեղծելու համար: Այս քայլին էլ բանկերը, ամենայն հավանականությամբ, գնացել են ԿԲ-ի հրահանգով: