Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դոլարի տևական արժևորումից հետո, վերջին մի քանի օրերի ընթացքում դոլարի փոխարժեքը սկսել է նվազել։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ մի քանի գործոններ կան, որոնք ազդում են փոխարժեքի կայունացման վրա։
«Առաջինը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընտրություններից 1-2 օր առաջ Կենտրոնական բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրվել է, այսինքն դրամը թանկացավ։ Միաժամանակ, կովիդի հետևանքների հաղթահարման ֆոնին, նաև համաշխարհային տնտեսության ակտիվացմանը զուգընթաց՝ որոշակիորեն ակտիվացել է մեր արտաքին առևտուրը՝ հատկապես արտահանման ուղղությամբ։ Սա նշանակում է, որ արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը և մենք ունեցել ենք բացասական հաշվի մնացորդի մոտ 90 մլն դոլարի չափով կրճատում՝ անցած 5 ամիսներին։ Մոտավորապես նույն չափով նաև ավելացել են արտերկրից արտարժույթով դրամական փոխանցումները։ Սա նույնպես պայմանավորված է քովիդի որոշակի հաղթահարմամբ։ Այսինքն, աշխուժացել է նաև աշխատանքային միգրացիան, հատկապես ավանդական ուղղությունները՝ Ռուսաստան և այլն։ Բնականաբար, դրան հետևել են նաև դրամական փոխանցումները»։
Տնտեսագետի դիտարկմամբ, սակայն, տնտեսության համար այնպիսի առանցքային գործոններ, ինչիպիսիք են օտարերկրյա ներդրումների ավելացումը կամ տնտեսական առաջանցիկ աճը՝ չեն նշմարվում։ «Սա հիմք է տալիս մտածելու, որ ազգային արժույթի այս արժևորումը կարճաժամկետ բնույթ է ունենալու, քանի որ պայմանավորված է կարճաժամկետ գործոններով։ Հետևաբար, փաստել, որ ազգային արժութային շուկայում այլևս կայունություն է՝ չենք կարող»։
Նրա խոսքերով՝ արժեզրկումը կամ արժևորումը պայմանավորված է երկարաժամկետ գործոններով, եթե տնտեսության այս վիճակը պահպանվի՝ ականատես կլինենք արժութային շուկայում տատանումների։ «Նման եզրահանգման հիմք է տալիս ներդրումների բացակայությունը, տնտեսության իրակական հատվածի ցուցանիշը, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը չի աճում, փոխարենն աճում են գները։ Այս իրավիճակում դեռ շարունակվում են երկարաժամկետ ճնշումները ազգային արժույթի վրա, հետևաբար, այս վիճակը, որ ունենք այս պահին շուկայում՝ կարճաշակմետ էֆեկտ է»։