Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ,
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և կրկնում հրեշտակաձայն ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Սուրբ Հարության տոնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցավի միջով, բայց հասնել ամենաերանելի ու հավիտենական բարիքի: Դժվարությունների ուղին պետք է դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես փորձություն ու հնարավորություն` ավելիին ձգտելու ու հասնելու:
Մենք այս համատեքստում պետք է տեսնենք նաև հայրենի Արցախի վերադարձը, ինչը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար:
Առ Աստված աղոթքով մաղթում ենք բոլորիս անսասան խաղաղություն` անձնական և ազգային կյանքում: Թող Տերունական այս տոնը լցնի ամենքիս հոգիները Հարության անմար լույսով, որպեսզի երբեք չընկրկենք խավարին ու մահվան հանդիման»։