կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 18:37
Հասարակություն

Պատերազմի 39-րդ օրը Շուշան Ստեփանյանը և Արծրուն Հովհաննիսյանը իրենց գրառումներով տպավորություն էին ստեղծում երանելի հաղթանակի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի 39-րդ օրը Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում այս վերնագրելով. Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն գյոռբագյոռ: Ավելի վաղ էլ այդ մասին տեղեկացրել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ «Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք գյոռբագյոռ: Ընկերներ սա օգտագործեք»։

Նշենք, որ «գյոռբագյոռ» ադրբեջաներեն արտահայտությունն էլ հետագայում դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների, քննադատության ու ծաղրի առարկա: Իսկ Շուշիի անկմանը հաշված ժամեր էին մնացել: Զուր չէ ասված՝ ով տիրում է Շուշիին,տիրում է նաեւ Արցախին: Իսկ Պատերազմի 39-րդ օրը,համացանցում հաղթական գրառումների տեղատարափ էր: Մեկը մյուսին հերթ չտալով Շուշան Ստեփանյանը եւ Արծրուն Հովհաննիսյանը  իրենց գրառունմերով տպավորություն էին ստեղծում,որ շատ քիչ է մնացել երանելի հաղթանակին: Բայց հենց հաջորդ օրը պետք է լիներ պատմության սթափեցնող ապտակը՝ կոտրվելու էր Արցախի դարպասը:

«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողություններ»։ Ո՞ւմ մասին է գրել ՊՆ ներկայացուցիչը մինչ օրս հայտնի չէ :Սակայն զինվորականի կողմից ճիշտ չէր նման վերացական գրառում կատարելը, այն էլ պատերազմի օրերին, երբ բոլորը շունչները պահած սպասում էին նորության: Նույն օրը մեկ այլ գրառմամբ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց որ ռազմաճակատի մասին միայն պետք է խոսի ինքը:

Պատերազմի ավարտին մնացել էր ընդամենը 5 օր, իսկ ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը նշում էր փառահեղ հաղթանակների մասին: Նրա խոսքով այնպես էին ջախջախել թշնամուն,որ նրանք հայոց լեռներում հիշել էին իրենց հոր հարսանիքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակեպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանն էլ շտապեց տեղեկացնել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լիսագոր-Շուշի հատվածում շեհիդների եղբայրական գերեզման է հավաքվել: Իսկ ինչո՞ւ էր թշնամին հասել մինչեւ այնտեղ եւ ինչո՞ւ այդքան հաջողություններից հետո հենց հաջորդ օրը ընկավ Շուշին: Հարցեր, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Այսպիսին էի քողարկված իրականության 39-րդ օրը: