|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով:
Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:
Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը` ճամփորդելուց առաջ պատվաստվե՛ք կարմրուկի դեմ»։