|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շվեյցարացի տղամարդը դատարանի առջև է կանգնել իր հիվանդներին դիտավորյալ վարակելու համար: Նա ինքնակոչ կենսաէներգաթերապևտ է եղել և ասեղնաբուժությամբ է զբաղվել. հաղորդում է Fox News-ը:
Բեռնի դատախազությունը տղամարդուն մեղադրում է մի քանի մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: Նման մեղադրանքի դեպքում մարդը կարող է դատապարտվել 5-10 տարվա ազատազրկման:
Դատախազության հրապարակած տվյալներով` տուժողների մեծամասնությունը երաժշտական դպրոցի ուսանողներ են: 2001-2005 թվականներին մեղադրյալը կեղծ ասեղնաբուժության սեանսեր է անցկացրել: Նա հաճախորդներին քնեցրել է, այնուհետեւ ՁԻԱՀ-ով վարակված ասեղներ մտցրել նրանց մարմնի մեջ: Մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Գործը բացահայտվել է այն բանից հետո, երբ Բեռնի հիվանդանոց են գնացել միևնույն վարակային ախտանշաններով մարդիկ, ու պարզվել է, որ բոլորն էլ նույն «բժշկի» ձեռքի տակով են անցել: