կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 12:14
Հասարակություն

Հանգիստ եղեք, մալարիայով հիվանդ տղամարդը չի կարող վարակել մյուսներին

Հանգիստ եղեք, մալարիայով հիվանդ տղամարդը չի կարող վարակել մյուսներին

Տեղեկացրել էինք, որ երեկ Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած տղամարդու մոտ հայտնաբերվել է մալարիա. նրան տեղափոխել էին «Նորք» ինֆեկցիոն կենտրոն:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը նշեց, որ տղամարդը ֆինն է, որը մինչև Հայաստան գալը 4 շաբաթով մեկնել էր Տանզանիա` գործուղման, Հայաստան նույնպես եկել է գործուղմամբ:

«Նրա մոտ հիվանդությունը նոր է սկսվում: Վիճակը կայուն է, կյանքին սպառնալիք չկա: Մեր երկրում ոչ մի վտանգ նա չի ներկայացնում, քանի որ մալարիան տարածելու համար հատուկ մոծակներ են պետք, որոնք, փառք Աստծո, մեր երկրում դեռ չկան»,-ասաց մասնագետը:

Նա հավաստիացնում է` օդանավակայանում և ինքնաթիռում տղամարդու հետ այս կամ այն կերպ առնչված մարդիկ վախենալու ոչինչ չունեն: «Հանգիստ ապրեք ու թութ էլ կերեք, եթե, իհարկե, մաքուր է»,- ասաց Ասոյանը:

60-ամյա տղամարդը հիվանդանոցից դուրս կգրվի լիարժեք ապաքինվելու դեպքում: «Նա մեզ մոտ բուժման լրիվ կուրսը կստանա, և երբ վստահ լինենք, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում, նոր դուրս կգրենք: Դա, հավանաբար, կլինի 3-4 օր հետո»,- ասաց Ասոյանը: