կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-06 13:32
Աշխարհ

Եղջերուները կարող են մարդկանց կորոնավիրուսով վարակել

Եղջերուները կարող են մարդկանց կորոնավիրուսով վարակել

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի փորձագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ վայրի եղջերուները կարող են միմյանց փոխանցել SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն.  հայտնում է Popular Science-ը։

Նշվում է, որ COVID-19-ի և SARS-CoV-2 կորոնավիրուսի փոխանցման դեպքեր են գրանցվել միանգամից մի քանի նահանգներում, այդ թվում՝ Այովա նահանգում։

Գիտնականները համոզվել են, որ սպիտակապոչ եղջերուները կարող են միմյանց փոխանցել կորոնավիրուսային վարակ, ինչպես նաև վարակել մարդկանց՝ շփման ժամանակ։

Հաղորդվում է, որ Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները և Այովա նահանգի վայրի բնության ծառայության ներկայացուցիչները որսի ժամանակ սպանված եղջերուներից արյան նմուշներ են վերցրել և պարզել, որ ուսումնասիրված կենդանիների գրեթե 80%-ը վարակված է եղել կորոնավիրուսով։