կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 12:11
Հասարակություն

Հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնել մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես համախմբվել է պետք. Սեյրան Օհանյան

Հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնել մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես համախմբվել է պետք. Սեյրան Օհանյան

Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, շարունակում են պարտությունների, անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին․ Հաղթանակի օրվա առթիվ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իսկ հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի են արագ կերպով վերականգնել մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու՝ համախմբվել, որովհետև «Դիմադրություն» շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։ Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբվենք և հանրային ճնշումն ավելի սաստկացնենք՝ այս իշխանություններին հեռացնելու համար»,- ասաց Օհանյանը։ 

Նա նշեց, որ «Դիմադրություն» շարժումն ու դրա պայքարն ուղղված չէ սոցիալական վիճակին, այն ուղղված է արժանապատվությունն ուղղելուն։