Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս ի վիճակի չէ իրականացնել. այսօր` ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Այսօր երկու տարիների ընթացքում բավական մեծ աշխատանք է կատարվել: Այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ, կարող եմ փաստել, որ դրանց բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկված, և հակառակորդն այլևս այդպիսի ռազմական գործողություն ի վիճակի չէ իրականացնել»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն են իրականացնում:
Խոսելով ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած տարածքների, մասնավորապես` Լելե Թեփեի մասին, գլխավոր շտաբի պետը նշեց, որ տվյալ բարձունքը վերադարձնելու անհրաժեշտություն չկա:
Հարցին` ի վերջո, այդ բարձունքն ունե՞ր ռազմավարակն նշանակություն, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
Հարցին, թե քանի՞ անգամ է ինքն անձամբ այցելել զոհված զինծառայողների ընտանիքներին, նա պատասխանեց. «Այն, որ մեր զոհված զինծառայողների ընտանիքները, հաշմանդամները պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են, դա փաստ է»:
Անդրադառնալով վերջին շրջանում ՊՆ-ում պաշտոնատար անձանց ձերբակալություններին` Հակոբյանն ասաց, որ դա վկայում է այն մասին, որ բանակը պայքարում է անօրինականությունների դեմ:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: