Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Իմ տեղեկությամբ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավում իրականացնելու շրջանակներում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:
«Տա Աստված, որ մեր զինված ուժերը շատ արագ վերականգնի իրենց մարտական կարողությունները: Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում, զորքերում մեր ստորաբաժանումներն ուղղակի իրենց խնդիրը կատարում են և՝ հերոսաբար։ Գործընթացը տեղի են ունեցել Հայաստանը Արցախին կապող միջանցքի շրջանակներում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմել ու կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: Եթե նույնիսկ Ադրբեջանն այդ այընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել, ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել»,- հարցրեց Օհանյանը:
Նա շեշտեց, որ այսքան քննադատությունից հետո էլ ՀՀ իշխանությունները հետևություն չեն անում, ինչը անկարողունակության, կամ միտումնավորության հետևանք է, քանի որ հայկական կողմը միշտ ուշանում է: