Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում հետընտրական իրավիճակը հետևյալն է․ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, ցավոք նաև արդեն դատավորը մեկ մարդ է՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ և հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Ինքը կայացնում է քաղաքական որոշումներ, իսկ իրավապահներին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հետապնդում իրականացնել տվյալ դեպքում Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, իսկ առհասարակ, «Հայաստան» դաշինքի համախոհների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,-ասաց նա։
Սաղաթելյանը նկատեց, որ Հայաստանում շարունակվում է մեր երկրի դիմադրողականությունը կոտրելու քաղաքականությունը, և փորձում են մեկուսացնել և շարքից հանել այն բոլոր ուժերին ու անհատներին, ով մեր ազգային դիմադրողականության պահպանողն են։
«Պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչու չէ՝ նաև Տավուշում․ բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին, պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքի ղեկավարներին, այսօր շատ հստակ քաղաքականություն է իրականցվում, և նրանց փորձում են կալանավորել»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը այս ամենը նաև կապում է առաջիկայում Հայաստանին սպասվող «ցավոտ լուծումների» հետ։
Այս իմաստով, ասաց նա, քաղաքական հետապնդումները շարունակվում են, և իրենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են այս ամենի դեմ, որպեսզի թույլ չտան, որ կոտրեն ժողովրդի դիմադրողականությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․