Քիչ ենք սպառում, բայց ավելի շատ ենք վճարում. խաբված բնակիչներ
Չարբախի Արարատյան 62/2 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները հիմնավոր կասկածներ ունեն, որ իրենք վճարում են սպառած էլեկտրաէներգիայից ավելի շատ: Առանց այդ էլ դժվար սոցիալական պայմաններում գտնող ընտանիքները ամսվա մեջ մեծ գումարներ են ծախսում էլեկտրաէներգիայի վրա: Բնակիչները պնդում են, որ իրականում էլեկտրիկի խարդախության զոհն են: