Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞ւ պետք է վարչապետը կարողանա այցելել Ծիծեռնակաբերդ, մենք՝ ոչ․ ըստ Yerkir.am-ի ոստիկաններին այսպիսի հարց է ուղղել Արայիկ Խանդոյանի եղբայր՝ Արարատ Խանդոյանը, երբ նրան ու ընկերներին թույլ չեն տվել բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ինչ-որ մեկը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհում: Ես բացատրություն եմ պահանջում, թե ի՞նչ իրավունք ունի ինքը ծաղիկներ խոնարհելու, իսկ քաղաքացիները ոչ: Ոստիկանները փորձում են ինձ ահաբեկել վարչական իրավախախտումների ակտով, բայց դա ինձ չի հուզում»,-հայտարարեց նա:
Նա տարակուսեց՝ եթե ՀՀ բոլոր քաղաքացիներն հավասար են, ուրեմն ինքն էլ իրեն իրավունք է վերապահում մասնակցելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու միջոցառմանը:
Ոստիկանները պարզաբանեցին, որ Խանդոյանը խախտել է արտակարգ դրության իրավական ռեժիմը, հետևաբար, վարչական արձանագրություն է կազմվում:
«Այն, որ թերթիկում նշված է, որ գնում է հարգանքի տուրք մատուցելու, չի տեղավորվում պարետի ու պարետատան կողմից ներկայացված բացառություններում»,-ասաց ոստիկանը։
Արձանագրության ակտը կազմվեց, որը Արարատ Խանդոյանը չստորագրեց եւ հրաժարվեց վերցնել:
Հիշեցնենք, որ մինչև ապրիլի 25-ի ժամը 23:59-ը ներառյալ ՀՀ պարետի որոշմամբ՝ ոստիկանությունը փակել է Ծիծեռնակաբերդի մուտքը անվտանգության և կազմակերպչական նկատառումներով։
Մանրամասն՝ տեսանյութում․