Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հերթական անգամ վերահաստատեց իր՝ ուղնուծուծով հակապետական լինելը։
Այս անգամ չսահմանափակվեց Արցախը, Տավուշը, Տիգրանաշենը թշնամուն հանձնելու պատրաստակամության մասին խոսելով․ վերջինս հորջորջեց՝ թե 30 տարի ապրում ենք մի տեղում, որի կադաստրի վկայականը չունենք։ Ավելին, կան պետություններ, որոնք ուզած ժամանակ մեզ կարող են դուրս հանել մեր հայրենիքից, եթե ձեռք չբերենք կադաստրի վկայականը։
Ստացվում է, որ կադաստրի վկայականի համար Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները՝ մաս առ մաս զիջելով մեր հայրենիքը։
Իշխանական այս խմբակում իրար հերթ չտալով կրկնում են ադրբեջանական թեզերը։
Արսենյանը, որ սիրում է ժամանակ առ ժամանակ աչքի ընկնել հակահայկական արտահայտություններով, երեկ արցախցիներին համեմատեց Գլենդելի հայերի հետ։
Կարծես՝ ադրբեջանական թեզեր կրկնելու մրցավազք լինի։
Զավեշտալի, անհեթեթ և աբսուրդ այս հայտարարությունները փաստում են մի բանի մասին․ գործ ունենք իշխանության հետ, որի նպատակը ՀՀ-ի և բոլորիս կործանումն է։
Սիրելի հայրենակից, այս ծրագիրը խաթարելու մեկ ճանապարհ կա։ Կարևոր և որոշիչ է լինելու յուրաքանչյուրիս կամքն ու վճռականությունը։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ