կարևոր
3655 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-26 16:28
Քաղաքական

ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա. Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած վիճաբանությանը, ասաց. «Որեւէ քաղաքական, քաղաքակիրթ ձեւակերպում անհնար է տալ: Դա ԱԺ նախագահի ու ՔՊ խմբակցության ղեկավարի խուլիգանական դրսեւորումն էր, փորձեցին խանգարել ԱԺ բնականոն ընթացքը: Երկրի առջեւ ծառացած օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով եւ կեղծիքներով: Բարոյական, մարդկային որեւէ սահման չկա, շատ վաղուց բոլոր կարմիր գծերն անցել են»:

Թե ինչն էր պատճառը վեճի՝ Գեղամ Մանուկյանն այսպես ներկայացրեց. «Որովհետեւ ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա, այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին: Ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանն էր այնտեղ նստած: Գետինը պիտի մտներ, որ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատվում: Ուղղակի խայտառակ ստեր են հայտարարում, թե այսքան միլիոնների զենքեր են գնել եւ Սեյրան Օհանյանը, պաշտպանելով զինվորականների, հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնյանը թողեց հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որեւէ բացատրություն տալ իր խայտառակ հայտարարության համար»: