կարևոր
4351 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-15 14:49
Քաղաքական

Հարցերի հարցը՝ ինքնագլուխ ու ապօրինի էս ի՞նչ համակարգ եք կառուցում, որ մեզ հայտնի չէ․ Արմեն Ռուստամյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա ելույթում անդրադարձել է կառավարության ծրագրի ու կատարողականի մեծ տարբերությանը՝ արձանագրելով, որ դրանք ոչ միայն չեն համապատասխանում իրար, այլև հակասում են միմյանց։

Այսօրվա կառավարության իրականացրածը պատգամավորն համարում է՝ ազգային շահերի խեղաթյուրում կամ լիովին անտեսում, կենսական զիջումների գնալու ճանապարհով՝ մեծացնում մեր երկրի անվտանգային սպառնալիքները։

«Հայաստանը աշխարհաքաղաքական գծի վրայից դրվելու է աշխարհաքաղաքական արկղի մեջ և նրա գոյությունը այլևս ոչ մեկի հետաքրքիր չի լինելու»։ 

Ռուստամյանը ելույթն ամփոփեց հետևյալ հարցով՝ կառավարությունը ինքնագլուխ ու ապօրինի էս ի՞նչ անվտանգային համակարգ է կառուցում, որ մեզ հայտնի չէ։

Մանրամասն՝ տեսանյութում