Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը այսօր հանդիպել են Ազգային ժողովի վեց խմբակցությունների հետ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԽԽՎ համազեկուցողների հետ խոսել են այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են եվրոպացի հյուրերին: ՀՅԴ-ն ներկայացրել է իր դիրքորոշումը Մաքսային միության համատեքստում Ղարաբաղի կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումների, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու և մի շարք այլ հարցերի մասին:
«Մենք բացատրել ենք, որ ԱԺ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, որ ուժերը հստակ բաժանարար գծով բաժանված են` կա ոչ իշխանական ճամբար և իշխանություն: Բնականաբար, ներկայացրինք, բացատրեցինք, թե քառյակի 12 կետերն ինչ ճանապարհ են անցել, որքան կարևոր են լինելու դրանք մեր հետագա քայլերի համար:
Սահմանադրական բարեփոխումների շուրջ մեր մոտեցումները ներկայացրինք, ասացինք, որ քառյակում ունենք այս հարցով վերջնական որոշում կայացնելու կարիք, ինչպես նաև ասացինք, որ եթե կա առիթ` փոխելու համակարգը (իսկ առանց դրա ակնկալիքներ ապագա իշխանափոխությունից չկան), պետք է փոխվի: Մենք ասացինք, որ Հայաստանին պետք է ազատվել նախագահական, կիսանախագահական այս համակարգից, որովհետև ընտրությունների աղավաղված ընթացքով սա սուպերնախագահական համակարգ է, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում:
Խոսեցինք Մաքսային միության կոնտեքստում Ղարաբաղի անվտանգության մասին, ասացինք, որ Արցախի անվտանգությամբ է պայմանավորված մեր դիրքորոշումը: Նշեցինք, որ անհասկանալի է, թե ինչու Եվրախորհուրդը Ղարաբաղի հարցով իր բարձրության վրա չի գտնվում: Վերջերս Եվրախորհրդի առաջ եկավ, չոքեց հենց այդ ուխտը, երբ արգելեցին Բյուրոյի անդամին մասնակցել Բյուրոյի նիստին Բաքվում, որովհետև նա մինչ այդ այցելել էր Ղարաբաղ»,- մանրամասնեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: