|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ավտոբուսի վարորդներն իրենց վերջին բողոքի ակցիայի ժամանակ ասացին, որ ավտոբուսներն ուղևորափոխադրումներ չիրականացնելու ժամանակահատվածում չեն անջատում շարժիչները, որ ավտոբուսներում տեղադրված վճարման համակարգերը (վալիդատորները) չանջատվեն։
Yerkir.am-ը քաղաքապետարանին խնդրել էր պատասխանել պարզաբանում տալ հարցին, միաժամանակ հստակեցնել քանի՞ լիտր դիզվառելիք է ծախսվում ավտոբուսների վալիդատորների անխափան աշխատանքի համար: Քաղաքապետարանի պատասխանում, սակայն, որևէ հստակություն չկար:
Մեր կողմից երկրորդ հարցապնդմանն արդեն քաղաքապետարանը պատասխանել է, որ «ավտուբուսներում տեղադրված վալիդատորներն աշխատունակ պահելու նպատակով ավտոբուսների շարժիչներն անհարկի գործարկելու հրահանգներ Երևանի քաղաքապետարանի կողմից վարորդներին տրված չեն»:
Քաղաքապետարանի պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա վալիդատորների անխափան աշխատանքի համար ավտուբուսների շարժիչները միացրած պահելու: Եթե չկա, ապա վարորդներն ինչո՞ւ են ինքնագլուխ միացրած պահում և լրացուցիչ վառելիք ծախսում, եթե կա, ապա քաղաքապետարանն ինչո՞ւ չի տիրապետում իր իսկ կողմից ներդրված համակարգի վրա լրացուցիչ ծախսերի ամբողջական պատկերին:
Հ.գ. Մենք կփորձենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալ տեղյակ վարորդներից և ներկայացնել հանրությանը: