|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօրվանից թանկացումները ուժի մեջ են մտել, մենք գիտեինք, թե մարտ ամսից են։ Այսօր եկել ենք ԱՊՊԱ բյուրոյի հետ փորձենք կառուցողական զրույց ունենալ, եթե կառուցողական կգտնվեն: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Մենք չենք պատրաստվում թանկ վճարել: Մարդիկ արդեն այս ինքնագլուխ թանկացումից հետո որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել, մենք դա հազիվ կանխում ենք, հանգստացնում ենք: Մենք ԱՊՊԱ համակարգին կողմ ենք, բայց ասում ենք՝ մի՛ առիթավորվեք դրանից: Ամեն ինչ պետք է լինի պատճառաբանված ու տրամաբանական, բայց մենք ոչ մի տրամաբանություն չենք տեսնում: Մենք շարունակելու ենք պայքարել: Հաջորդ շաբաթվա համար հրավեր ենք ստացել ԱԺ-ից՝ քննարկում անցկացնելու: Մի պայմանով ենք համաձայնել, որ ոչ թե հավաքվենք, խոսենք, գնա, այլ կոմպրոմիսային լուծում գտնենք: Այսօր ամբողջ օրը նարդի-բադմինտոն ենք անելու, նյարդերը սղոցենք, բացատրենք, որ չի կարելի այսպես անել»,- ասաց վարորդը: