Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արմինե Ռուստամյանը խոսեց նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին: Նրա խոսքով` երեկ ապատեղեկատվություն է տարածվել ՀՀԿ թեկնածուներից մեկի կողմից, թե Արմինե Ռուստամյանը հանել է իր թեկնածությունը:
«Այդ ամենը սուտ է, ես չեմ հանել իմ թեկնածությունը, այդ ապատեղեկատվությունը տարածում են իմ ձայները վերցնելու նպատակով: Դա օրինակներից միայն մեկն է: Բայց մենք մեր ճանապարհն ունենք, մենք շարունակելու ենք այն ծրագրերը, որոնք որդեգրել ենք»,- ասաց Արմինե Ռուստամյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն 127 տարվա կուսակցություն է և ամուր է, մինչդեռ` մեր կողքին կան կուսակցություններ, որոնք նույնիսկ 127 ամսվա կյանք չեն ունենում:
«Կուսակցությունը պետք է թրծվի, ճանապարհ անցնի, գործ անի: ՀՅԴ-ն կարողացել է համակարգ փոխել, Սահմանադրություն փոխել` ունենալով ընդամենը 5 անդամ խորհրդարանում: ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը շարժվում է ոչ թե «ես»-ի ու «դու»-ի սկզբունքով, այլ` «մենք»-ի: Դաշնակցությանը միշտ փորձել են ջարդել, չի ստացվել ու չի էլ ստացվելու: Եվ երբ ազգը վատ է, ուրեմն Դաշնակցությունն էլ վատ է, և հակառակը»,- ասաց Արմինե Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենների վերաբերյալ ձայնագրություններին և նախարար Լևոն Մկրտչյանին ուղղված մեղադրանքներին, նա նշեց, որ դպրոցները քաղաքապետարանի ենթակայության տակ են, իսկ նախարար Լևոն Մկրտչյանը երբեք իրեն թույլ չէր տա ազդել տնօրենների վրա, դա բացառվում է: Արմինե Ռուստամյանը հիշեցրեց` Լևոն Մկրտչյանից առաջ նախարար է եղել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Ըստ նրա` տնօրենների` կուսակցական լինելու խնդրահարույց հարցը լուծելու համար կարգավորող օրենք պետք է ընդունվի. կան շատ բացեր, և օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ են:
«Դաշնակցությունը միշտ իր կողքին ունի մարդիկ, ովքեր գաղափարի հետևից են գնում, ովքեր անկաշառ են: Դրանք մաքուր ձայներ են»,- նշեց Արմինե Ռուստամյանը: