Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ իշխանություններին դուր է գալիս այն պրագմատիզմը, որով Վրաստանի ներկայիս կառավարությունը վերաբերվում է Մոսկվայի հետ հարաբերություններին, եւ Մոսկվան պատրաստ է ընդլայնել Թբիլիսիի հետ հարաբերությունները առեւտրի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RTVi հեռուստաալիքի եթերում:
«Եթե չլիներ 2008-ի օգոստոսի արկածախնդրությունը, կարծում եմ` մենք կկարողանայիք լրջորեն առաջ գնալ այդ ուղղությամբ: Հարաբերությունները մշտապես լարվում էին Միխեիլ Սահակաշվիլիի կողմից: Նա, կարծում եմ, քայքայիչ ազդեցություն ունեցավ երիտասարդ վրացիների հոգիների եւ ուղեղների վրա: Նա հետեւողականորեն իրագործում էր ամենօրյա կյանքից ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը, երկու երկրների միջեւ պատմական կապերի մասին հիշատակը մեռցնելու քաղաքականություն»,- հավելել է նա:
Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադրություն չի ունեցել ճանաչել վրացական տարածքների անկախությունը: «Նպատակը արյունահեղությունը դադարեցնել էր: Սակայն հետո Թբիլիսիից սկսեցին հնչել ռեւանշիստական ազդանշաններ, Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվեց ընդունել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների առաջարկը` պահպանել զինադադարը եւ, կարեւորը, միջազգային բանավեճ սկսել Հարավային Օսիայի ու Աբխազիայի կարգավիճակի վերաբերյալ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Ինչ վերաբերում է այդ տարածքները վերադարձնելուն, Լավրովը հստակ ասել է, որ Մոսկվան չի պատրաստվում դա անել: «Ես չեմ տեսնում, որ մոտ ապագայում ի հայտ գա մի վրացի քաղաքական գործիչ, ով կասի. «Վերջ, մենք մոռացել ենք դրա մասին, մենք ճիշտ չէինք»: Նույն կերպ` չի լինի ռուս քաղաքական գործիչ, ով կասի. «Եկեք ամեն ինչ վերադարձնենք ի շրջանս յուր»: Դա չի կարող լինել: Երբ ամերկացիները մեզ առաջարկում են Եվրոպայում սովորական սպառազինությունների վերկահսկման կամ սահմանափակման համատեքստում գրանցել մինչեւ 2008-ի օգոստոսի սահմանների հարգման անհրաժեշտությունը, մենք ասում ենք, որ իրենք կարող են չհամաձայնել, սակայն դա Ռուսաստանի նախագահի եւ ղեկավարության որոշումն է»,- ընդգծել է Լավրովը: