կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 10:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանին վերադարձնել Արցախի՝ ազատագրված տարածքները․ դատավարություն

2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թ-ի նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ քաղաքացի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո վերադառնա հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված՝ Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում ներկայացնելով իր և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ ՄԻնասյանի բողոքն ընդդեմ  Գլխավոր դատախազության անգործության, որը հրաժարվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

Փաստաբանը նշեց, որ իր ասածը պաշտոնապես ամրագրվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ։

«Այսինքն, ՀՀ քաղաքացի և վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը  առերևույթ կատարել է առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, որպիսի արարք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով»,-ասաց նա։

Բացի այդ, փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ լիազորված չլինելով առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման և առանց Սահմանադրական դատարանի եզրակացության կնքելու միջազգային պայմանագիր, 2020 թ-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է միջազգային պայմանագրերի իրավունքի մասին ՄԱԿ-ի 1969 թ-ի մայիսի 23-ի կոնվենցիայով և միջազգային պայմանագրերի մասին օրենքով որպես միջազգային պայմանագիր գնահատվող հայտարարությունը։

«Ի դեպ, թվարկածս նախատեսված է նաև Վիեննայի նույն՝ 1969 թ-ի մայիսի 23-ի կոնվենցիայով։ Այդ փաստաթղթով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանն են անցել հայկական ԶՈՒ կողմից նախկինում  ազատագրված՝ Արցախի տարածքային ամբողջոկանության մաս կազմած տարածքները, այդ թվում Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը»,-ասաց Հակոբ Մարտիրոսյանը՝ համառոտ ներկայացնելով իրենց բողոքի էությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․