|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախի անկախությունն արդեն հնարավոր չէ ջնջել: Այդ մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայ-ռուսական Լազարյան ակումբի նիստում, որն անցկացվել է Մոսկվայում մարտի 5-6-ը. հայտնում է Арминфо-ն:
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագրերը կապակցված են, և ոչ ոք չի կարող խզել Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ:
«Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, սակայն մնացած ամեն ինչը քննարկման ենթակա է»,- ասել է Զատուլինը:
Նա կարծիք է հայտնել, որ հակամարտության լուծումը կլիներ ռազմական գործողությունների ժամանակ զբաղեցրած տարածքների վերադարձը Բաքվին` Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց: