Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկություն կար, որ կամիրբերետավորները կփորձեն շենք ներխուժել և խուզարկություն անել, բայց րոպեների ընթացքում մեր ընկերներն արդեն այստեղ էին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի դիմաց, ուր քիչ առաջ փորձում են ներխուժել ոստիկանները։
Իշխան Սաղաթելյանը փաստեց՝ մենք տեր ենք այս պայքարին ու որևէ մեկը չի կարող մտնել այս շենք։
«Ես, պարզապես, հերթական անգամ, կոչ եմ անում Ոստիկանությանը՝ մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի հրահանգները, ինքը Հայաստանում ունի ընդամենը մեկ հենարան՝ դա Ոստիկանությունն է։ Ոստիկանությունում դեռ կան արժանապատիվ մարդիկ, սպաներ, որոնք պարզապես գերի են ընկել այս մարդու ձեռքը։ Պետք է հասկանան, որ գործ ունեն համաժողովրդական ընդվզման հետ․ մարդիկ դուրս են եկել պայքարի հանուն Արցախի, հանուն իրենց երկրի պետականության, հանուն բարեկեցության, հանուն այն խոստումների, որ ինքը 2018 թ-ին տվեց և որևէ մեկը չիրականացրեց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ մինչ այդ դաշնակցական երիտասարդները խաղաղ իրազեկման ակցիա էին իրականացնում Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, որից հետո ոստիկանները մոտեցան և շրջափակեցին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը։ Ապա գրոհեցին շենքի վրա և սկսեցին բեման ենթարկել բոլոր այն երիտասարդներին, ովքեր դուրս էին գալիս շենքից։
Մանրամասն՝ տեսանյութում․