Փոխարժեքներ
03 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք հիմնել են «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, մարտի 6-ից այցելություններ են կատարում ՀՀ տարբեր կրթական հաստատություններ՝ համոզվելու, որ պատերազմում նահատակված հերոսների Փառքի անկյունները չեն հեռացվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ծնողները, այցելությունները իրականացվում են հանկարծակի՝ առանց նախօրոք զգուշացման։
Այսօր՝ մարտի 13-ին, «Որդիների կանչ» ՀԿ անդամները այցելեցին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն 1-ում թույլ տվեցին մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում ասացին, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։
Առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանը արգելեց ծնողներին մուտք գործել հաստատություն։
Երկրորդ կանգառը Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցն էր, այստեղ ևս տնօրենը՝ Ռեզո Մախմուդովը, ծնողներին արգելեց մուտք գործել հաստատություն և տեսնել Փառքի անկյունը։
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանը, ծնողներին ասաց, որ լիազոր մարմնից ցուցում է ստացել, որ որևէ մեկին թույլ չտա մուտք գործել դպրոց։
Միայն 4-րդ հաստատությունում՝ Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում ծնողներին թույլ տվեցին մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Oragir.News-ի հետ զրույցում նկատեց՝ իշխանությունները հատուկ հրահանգ են իջեցրել, որպեսզի ծնողներին արգելել մուտք գործել ուսումնական հաստատություններ։
«Դպրոցի տնօրեններից մեկը ուղիղ ասաց, որ ցուցում ունեն մարզպետարանից, և այդ պատճառով թույլ չեն տալու։ Արագածոտնի մարզը շատ վատ հյուրընկալ էր, ես ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը և բոլոր պատգամավորներին, ես կնախաձեռնեմ հաջորդ այցը նույն դպրոցներ արդեն մեծ թվաքանակով՝ հասարակական կազմակերպությունների, պատգամավորների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»։
44-օրյա պատերազմում զիհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, մեզ հետ զրույցում ևս իր դժգոհությունը հայտնեց Արագածոտնի մարզ կատարած այցից։
«Շատ ցավալի երևույթ է․ Խոսքս ուզում եմ ուղղել Արագածոտնի մարզի բոլոր հերոս տղաների ծնողներին՝ լռելով ոչ մի հարց չի փոխվելու, ընդհակառակը, շատ գաղտնի կերպով հանվելու են տղաների նկարները։ Միավորվեք, շրջեք ձեր դպրոցներում, հետևողական եղեք»,- ասաց հերոսածին մայրը, ապա հավելեց, որ առաջիկայում ծնողներով մամուլի ասուլիս կհրավիրեն և կանդրադառնան այս խնդիրներին։
Մանրամասները՝ տեսանյութում