Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի ասուլիսում հնչեցված միտքն այն էր, որ այդ գյուղերը երբեք էլ հայկական չեն եղել: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:
«Տալիս ենք գյուղեր, որոնք մերն են եղել բոլոր տեսակի թղթաբանություններով, հետո ինչ, որ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել, դա նշանակություն չունի: Այդ գյուղերը տալուց հետո մենք արդեն խնդրահարույց է դառնալու Իրան գնալը ավտոճանապարհով, խնդրահարույց է դառնում Վրաստան գնալը, Թուրքիան էլ այն կողմից կուզի Ամասիան ու Բավրայի ճանապարհն էլ կփակվի»,-ասաց նա:
Բագրատյանը ասում է, որ 80-ական թվականներին 193 հատ ստորագրած արձանագրություն կա, որ այս գյուղերը Հայաստանին են պատկանում, այդ արձանագրությունները ստորագրել է նաեւ Ադրբեջանը:
«Հիշում եք Վլադիմիր Մովսիսյանին, որ թուրքերը փորձում էին փախցնել, Վլադիմիր Մովսիսյանը գնացել էր այդ պրատակալոների հետեւից, որ հողերը հետ ստանա, 17 հազար հեկտար հետ ստացավ, բայց միայն Ներքին Հանդում տարիուկես առաջ իրենք հանձնեցին 27 հազար հեկտար»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե երբ են գործողություններ լինելու, Բագրատյանը նշեց, որ երբ հանրությունը ցույց տա, որ ուժ է ներկայացնում, կլինեն քաղաքական գործողություններ:
«Պահի գալը կապ ունի նրա հետ, թե քանի մարդ ենք մենք հավաքում, արդյոք այս հանրահավաքը արտահայտում է ժողովրդի մեծ մասի դժգոհությունը, թե մասնավոր մեր ծանոթներն են եկել հանրահավաքին»,-ասաց նա: