կարևոր
5380 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-15 22:55
Հասարակություն

«Бордюр» լիզելը չգիտեմ, բայց քեզ որ Եռաբլուրի գերեզմանները հատ-հատ և անդադար լիզել տալու են, էդ հաստատ. Աննա Մկրտչյան

«Бордюр» լիզելը չգիտեմ, բայց քեզ որ Եռաբլուրի գերեզմանները հատ-հատ և անդադար լիզել տալու են, էդ հաստատ. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը սպասվում է ասֆալտի հարուստ դիետա:

««Бордюр» լիզելը չգիտեմ, բայց քեզ, որ Եռաբլուրի գերեզմանները հատ-հատ ու անդադար լիզել տալու են, էդ հաստատ։ Ու տերերիդ կոշիկներ լիզելը չի օգնելու քեզ»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց հրավիրված ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասել է. «Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երեւանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք: Խորհուրդ կտամ այդ կրակելուց խոսողներին, այդ արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել: Սա ձեր եւ ձեր կնքահայրերի համար 1999-ը չէ, սա առավել եւս հոկտեմբերը չեւ եւ 27-ը չէ, սա 2023-ն է, սեպտեմբերի 17-ն է: Դե մի հատ,. Կներեք, կոշտ բառապաշարի համար, բայց  երեւում է որոշ մարդիկ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում: Դե մի հատ բախտներդ փորձեք ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Այնքան բախտներդ փորձեք, այնքան ասֆալտ փորձեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մեկ շաբաթում գերակատարենք»: