|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երեկ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հանդիպում է ունեցել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Այդ մասին ասվում է ՌԴ էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքում։
Նովակը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ է ստացել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո։ Նա ասել է, որ ներկայումս Ռուսաստանը Հայաստան ներկրվող նավթամթերքի հիմնական մատակարարն է. ընթացիկ տարում առանց տուրքի Հայաստան է մատակարարվել 70 հազար տոննա նավթամթերք:
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը արձանագրություն են ստորագրել ՀՀ-ին մատակարարվող բնական գազի գնի ձևավորման կարգի վերաբերյալ` 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։
Փաստաթուղթն իրավաբանորեն Հայաստանին մատակարարվող 1000 խ/մ ռուսական գազի բազային գինը 189 դոլարից նվազեցնում է մինչև 165 դոլար, ինչպես նաև բազային պայմաններ է սահմանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նորմալ գործունեության համար։
Հայկական կողմը պարտավորվել է պայմաններ ապահովել Հայաստանում «Գազպրոմի» էլեկտրաէներգետիկ ակտիվների արդյունավետ աշխատանքի համար` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: