կարևոր
5029 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-11 09:54
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են՝ հետ պահել ուսանողներին․ «Հրապարակ»

ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են՝ հետ պահել ուսանողներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ պահեն դռները, թույլ չտան, որ օտար մարդիկ մտնեն՝ փորձելով հետ պահել ուսանողներին «սրբազան շարժումից»։ Մեր աղբյուրն ասաց՝ վախեցել են շրջաբերական ուղարկել ուսհաստատություններին՝ կռահելով, որ մի տեղից դուրս կգա ու կհրապարակվի այդ ապօրինի գրությունը։

Ի դեպ, նախարարն Իսպանիայում է այս օրերին` ժպտադեմ լուսանկարներ եւ հաղորդագրություններ են տարածում այդ մասին: Փաշինյանի իշխանությունում թերեւս մոռացել են, թե ինչպես էին 2018-ին ուսանողներին դուխ տալիս, սպառնում տնօրեններին ու ռեկտորներին`  ազատել գործից, հիշեցնելով սահմանադրական իրավունքների մասին»: