|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծման մասին, որը կհսկի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը:
«Այսօր առավոտյան ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ «Սիրիայում, ինչպես Լեռնային Ղարաբաղի հարցում, կապահովվի արդար խաղաղություն»: «Թուրքիան պատրաստ է Սիրիայի ապագայի հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցության»,- հավելել է նա: