|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սահմանազատումը պետք է սկսել ոչ թե Տավուշի մարզից, այլ՝ Վայոց ձորից, որտեղ մխրճված են ադրբեջանական զինված ուժերը։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսվի Տավուշի մարզից։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ սահմանազատումը Տավուշից սկսել, նշանակում է՝ Փաշինյանը պատրաստվում է մի քանի գյուղ հանձնել։
«Սահմանազատումը սկսել Տավուշից, Փաշինյանը քողարկված ասում է՝ 4 գյուղ հիմա եմ տալիս, հետո մնացած 4-ի հարցերը կքննարկենք։ Ադրբեջանը Հայաստանից 8 գյուղ է պահանջում, խոսքը դրանց մասին է»,- տեսակետ հայտնեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում