|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, սպառնացող նոր վտանգները և խնդիրները միասնաբար հաղթահարելու ուղիները։
«Մենք Ադրբեջանի հետ ունենք ամբողջ սահմանագծով խնդիրներ․ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ, իհարկե, պետք է իրականացվեն, բայց ինչի՞ ես սահմանազատումը սկսում Տավուշի հատվածից, որտեղ ունենք դիրքային առավելություն։ Սահմանագծման ու սահմանզատման աշխատանքները պետք է սկսել Սյունիքից, որտեղ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածքում է, Գեղարքունիքում, էսօր ադրբեջանցին Ջերմուկի մատույցներում է, այդ տարածքում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չես անում ու անում ես Տավուշում, որտեղ մենք ունենք առավելություն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։ ։
։